Քոչարյանը թող ԱԲ-ին հարցնի՝ հնարավոր է «պրիվետ Ռոբ» ասող քաղաքացին րոպեներ անց սպանվի իր իսկ թիկնապահների կողմից․ Ղազարյան
- Investigative journalist

- 5 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռ.Քոչարյանը դիմել է արհեստական բանականությանը (ԱԲ) հետևյալ հարցադրումով՝ թե՝ հնարավոր է արդյո՞ք, առանց քրեական հոդվածի, մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ, և արդյո՞ք կա որևէ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ըստ Քոչարյանի՝ շատ երկար աշխատելուց հետո ԱԲ-ն իրեն պատասխանել է․ «Սա աբսուրդ է, անհնար է»։
Քանի որ Քոչարյանը սկսել է ԱԲ օգտագործել, ուստի խորհուրդ կտամ շարունակել և տալ հետևյալ հարցադրումները․
-Հնարավոր է արդյոք, որ մարդը, չունենալով ՀՀ քաղաքացիություն, բայց ԺԵԿ-ի տեղեկանքով, դառնա ՀՀ նախագահ։
- Հնարավոր է արդյոք, որ մարդը աղքատ գա Հայաստան, ով իր խոստովանությամբ նույնիսկ մեկ տուն չունենա Երևանում, բայց ԺԵԿ-ի թղթով դառնա ՀՀ նախագահ, և իր նախագահության ավարտին իր ընտանիքով հանդերձ դառնա Երևանի կենտրոնում անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից և ՀՀ ամենահարուստ մարդկանցից մեկը։
- Հնարավոր է արդյոք, որ իրեն «պրիվետ Ռոբ» ասող քաղաքացին րոպեներ անց սպանվի իր իսկ թիկնապահների կողմից։
- Հնարավոր է արդյոք, որ հոկտեմբերի 27-ը թույլ տրվի, բայց ինքը մնա իշխանության ղեկին։
- Հնարավոր է արդյոք, որ 2008 թվականին, սեփական իշխանությունը ժառանգորդին փոխանցելու համար, կազմակերպվի մարտի 1, որի արդյունքում 10 անմեղ մարդիկ գնդակահարվեն, բայց գլխավոր մեղավորները դեռ լիարժեք պատիժ չկրեն…
Հույս ունեմ, որ երբ Քոչարյանն այս հարցադրումներն անի արհեստական բանականությանը, ԱԲ-ի մոտ խափանումներ չեն գրանցվի»,- գրել է Ալխաս Ղազարյանը։




















