top of page

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԵԼ

«Հրապարակ»-ը ՆԳՆ-ից տեղեկացավ, որ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ (գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող) Գրիգոր Վարդանի Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ։



Գրիգոր Մկրտչյանը մինչ, այդ շուրջ մեկ տարի եղել է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ (գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող),

23․07․2020թ․- 29․03․2023թ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ,

08.01․2020թ․- 23․07․2020թ.` ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության օպերատիվ գործունեության վերահսկման բաժնի պետ,

29.03.2016թ․- 08.01․2020թ․` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ

25.12.2008թ․- 29.03.2016թ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության 3-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

06.12.2007թ․- 25.12.2008թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով ավագ օպերլիազոր

23.02.2005թ․- 06.12.2007թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր

27.07.2004թ․- 23.02.2005թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր

27.09.2000թ․- 27.07.2004թ.` Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Քանաքեռ-Զեյթունի ներքին գործերի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի միլիցիայի տեղամասային տեսուչ

19․09․1995թ․- 27․09․2000թ․՝ ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի ունկնդիր


Պարգևներ


ՀՀ Նախագահի 2022թ․ հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով


Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի





bottom of page