Պորտուգալիայի հավաքականը մարզում է անցկացրել Ավանի ակադեմիայում
- Investigative journalist

- Sep 5
- 1 min read

Պորտուգալիայի ազգային հավաքականն անցկացնում է նախախաղային մարզում Երևանի Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղին։
Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրամադրության տակ են բոլոր 23 հրավիրված խաղացողները։ Թիմն ունի նոր համալրում. Նունու Տավարեշը, ով փոխարինել է Դիոգու Դալոյին, արդեն միացել է հավաքականին։ Ձախ պաշտպանը Երևան է ժամանել Հռոմից։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի երեկոյան 20:00-ին։




















