top of page

Պայթյnւն, փլnւզում՝ Գավառի շենքերից մեկում․ կա տուժած․ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne»-ը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 19
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։



Դեպքի վայր են ժամանել Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից  «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։



Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։

 
 
1/2378
bottom of page