top of page

Ուկրաինայի Գերագույն ռադան Եվգենի Խմարային նշանակել է պաշտպանության նախարար. Անդրեյ Սիբիգան կմնա Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում

  • 1 day ago
  • 1 min read

Ուկրաինայի Գերագույն ռադան 312 ձայնով սատարել է Եվգենի Խմարայի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նա գլխավորում էր պաշտպանական գերատեսչությունը կատարողի կարգավիճակով՝ հուլիսյան կառավարական վերակազմավորումից հետո։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով խորհրդարանի նիստի հեռարձակմանը։

Նախօրեին Խմարայի թեկնածությունը խորհրդարան էր ներկայացրել նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Անդրեյ Սիբիգան կմնա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Համապատասխան ներկայացումը Գերագույն ռադա է ներկայացրել նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 
 
1/2811
bottom of page