top of page

Միրզոյանը ականջիս մի բան ասեց, ամբողջ մամուլով տարածվեց. վարչապետը՝ իր ականջին «բան» ասող քաղաքացուն

  • May 14
  • 1 min read


Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մի մասը քարոզարշավը շարունակում են Երևանում:

Այս անգամ շրջայցերը Աջափնյակ վարչական շրջանում են:

ՀՀ վարչապետը շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, նրանց հետ խոսում նախորդ տարիներին կատարված աշխատանքներից ու սպասվող ծրագրերից:

Վարչապետին մոտեցած տարեց մի կին ասել է, թե նրան թաքուն բան ունի ասելու ականջին:

«Հա բայց ինձ վրա միկրոֆոն կա ամրացված: Միրզոյանը ականջիս մի բան ասեց, ամբողջ մամուլով տարածվեց»,- պատասխանել է վարչապետը:

 
 
1/2715
bottom of page