top of page

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 15
  • 1 min read

Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ:

Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ծրագիրը՝ որպես առաջնային կանխարգելում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ վերջին հրապարակված պաշտոնական դիրքորոշման համաձայն, առաջարկվում է նաև 1 դեղաչափ պատվաստումների սխեմա, որի արդյունավետությունը և պաշտպանության տևողությունը համադրելի է ներկայումս կիրառվող 2 դեղաչափ սխեմային:

Այսպիսով՝ որոշմամբ նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություն և մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

 
 
1/2377
bottom of page