top of page

«Սա համաձայնագիր չէ իմ և Փաշինյանի միջև, համաձայնագիր է երկու պետությունների միջև». Ալիևը՝ ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացի չեղարկման հնարավոր հետևանքների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 27
  • 2 min read
ree

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին:



Հեռուստաալիքի թղթակիցի հարցին՝ եթե Հայաստանում ինչ-որ ներքաղաքական փոփոխություն տեղի ունենա, դա կարո՞ղ է վնասել խաղաղության գործընթացին, Ալիևը պատասխանել է, թե ինքը կարող է զուտ կռահել, քանի որ լավ ծանոթ չէ Հայաստանի ներքին քաղաքականությանը, սակայն հուսով է, որ ոչինչ չի խանգարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:



 «Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը այնտեղ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա: Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա, այո, մենք կարող ենք մտածել, որ դա կխախտի ավելի վաղ համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ կվնասի հենց Հայաստանին: Քանի որ անկախ նրանից, թե ովքեր են ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք Հայաստանի ղեկավարի կողմից ստորագրվել են Հայաստանի անունից: Եթե ​​այնտեղ ինչ-որբան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրվածից, դալրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջևփոխհարաբերությունները: Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ամբողջ միջազգային հանրությունն է աջակցում այս գործընթացին՝ ներառյալ Եվրամիությունը, Թուրքիան, արաբական երկրների մեր ընկերները: Մի խոսքով՝ ամբողջ միջազգային հանրությունը»,- ասել է Ալիևը և հավելել, որ Ադրբեջանը լավատեսորեն է տրամադրված այս հարցում, քանի որ «խախտել այն, կնշանակի դեմ գնալ ամբողջ աշխարհին»:



Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրվածը Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է. «Եթե ​​Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ այն կգա իշխանության, կասկածի տակ դնի այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, ապա Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակապես մեր օգտին է բոլոր առումներով: Կարծում եմ, որ սա բոլորի համար ակնհայտ է, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք պատասխան կտանք»:



Ալիևը նշել է, որ «երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և իրենց հետագա փոխգործակցությունը կծրագրեն միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա»:



«Կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն կդրսևորի բավարար իմաստնություն և կօգտագործի ողջամիտ մոտեցում, որպեսզի կասկածի տակ չդնի Վաշինգտոնում ձեռք բերված մեր պայմանավորվածությունները: Եվ կրկին. սա համաձայնագիր է երկու պետությունների միջև: Սա համաձայնագիր չէ իմ և Փաշինյանի միջև»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը:

 
 
1/2380
bottom of page