top of page

Ո՛չ Արգենտինային, ո՛չ Իսպանիային․ Մելանյա Թրամփի թաքնված ակնարկը Աշխարհի առաջնության եզրափակչում

  • 23 hours ago
  • 1 min read


Առաջին տիկին Մելանյա Թրամփը, կատարելով հանրային հազվադեպ ելույթներից մեկը, աջակցել է ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ամուսինները ներկա են գտնվել ՖԻՖԱ-ի Տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչին, որը տեղի է ունեցել կիրակի օրը Նյու Յորք/Նյու Ջերսի մարզադաշտում (հայտնի է նաև որպես MetLife Stadium)՝ Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպման ժամանակ։


56-ամյա Մելանյա Թրամփն ընտրել է նրբագեղ ու խորհրդանշական կերպար․ ձյունասպիտակ տաբատ և վերնաշապիկ՝ համադրված բաց շագանակագույն ժակետի հետ, որի վրա ընդգծված են եղել ԱՄՆ դրոշի գույները՝ կարմիրը, սպիտակը և կապույտը։ Քանի որ առաջին տիկինն արմատներով Եվրոպայից է, իր հագուստով նա հասկացրել է, որ նախապատվություն չի տալիս ոչ Իսպանիային, ոչ էլ Արգենտինային և չեզոքություն է պահպանում։

Եզրափակչի մեկնարկից առաջ Մելանյա և Դոնալդ Թրամփները VIP-օթյակում եղել են Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։


Դոնալդ Թրամփն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հաղթողների պարգևատրման արարողությանը։ Ավելի վաղ Ջանի Ինֆանտինոն հաստատել էր, որ ԱՄՆ նախագահն անձամբ է գավաթը հանձնելու հաղթող թիմի ավագին։

«Նախագահի ներկայությունը տպավորիչ ավարտ կլինի այս մրցաշարի համար, որն արդեն ճանաչվել է ԱՄՆ պատմության մեջ ամենադիտված, անվտանգ և հաջողված Աշխարհի առաջնությունը», — հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

 
 
1/2773
bottom of page