Դատարանն Աջապահյանին առաջադրված մեղադրանքով նախնական դատական լսումների օր է նշանակել
- Investigative journalist

- Aug 14
- 1 min read

Օգոստոսի 15-ին ՀՀ քրեական դատարանում տեղի կունենան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին առաջադրված մեղադրանքով նախնական դատալսումները։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Դատարանը՝ դատավոր Ա. Մելիքսեթյանի գլխավորությամբ, ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքը։
Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Աջապահյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբանական խումբը՝ միանգամից չորս փաստաբան։ Դատարանը հունիսի 28-ին որպես խափանման միջոց արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել է կալանքը։




















