«Հրապարակ». Քեռին՝ թշնամի, զարմիկները՝ յուրային
- Investigative journalist

- 10 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. « Պատմության նախկին դասատու, այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։
Պապիկյանը, անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին, կոպտել է նախկին զինվորականին։ «Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել»,- ասել է Պապիկյանը։
Պոռոտախոսության եւ անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարրական մարդկային փոխհարաբերությունները, ասենք՝ այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, եւ Մոսին էլ, ի դեպ, բավականին զուսպ է խոսում եւ տեւական ժամանակ է՝ անգամ շատ չի քննադատում իրենց:
Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը՝ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան, Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը ԶՈՒ շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանն անձամբ է նշանակել այդ պաշտոնում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















