Էրդողանը ՄԱԿ ԳԱ-ում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների ցեղասպանության մեջ, ինչից հետո բարձրախոսն անջատվել է. Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանումը
- Investigative journalist

- Sep 23
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելին մեղադրել է պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության մեջ։
Այս մեղադրանքներից անմիջապես հետո Էրդողանի ելույթի հեռարձակման ձայնն անջատվել է։
Թուրքիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ և ընդգծել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանում պետությունների և կառավարությունների ղեկավարներին ելույթի համար հատկացվել է հինգ րոպե, իսկ մյուս ելույթ ունեցողներին՝ երեք րոպե։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության՝ ծափահարությունների պատճառով նախագահ Էրդողանի ելույթը երկարաձգվել է հատկացված ժամանակից, ինչի արդյունքում բարձրախոսը ավտոմատ կերպով անջատվել է հինգ րոպե անց՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Նա ավելի ուշ ավարտել է իր ելույթը։ Նմանատիպ իրավիճակ տեղի է ունեցել նաև Ինդոնեզիայի նախագահի ելույթի ժամանակ։




















