top of page

Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

Սա լավ նորություն է անդրատլանտյան առևտրի համար։ Ավելի մեծ կանխատեսելիություն։ Ավելի մեծ ընտրություն։ Ավելի լավ գներ ԵՄ բիզնեսի և սպառողների համար։

Սա պարտավորություն է, որը կատարվել է ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության շրջանակներում։ Եվ հիշեցում, որ անդրատլանտյան հարաբերությունները մնում են ամենաարժեքավորն աշխարհում։ Շարունակենք կառուցել դրա հիման վրա»,- գրել է Լայենը:

 
 
1/2746
bottom of page