top of page

Ընտրությունները ոչ միայն ժողովրդավարական էին, լավն էին, թափանցիկ էին, այլ ուղղակի էտալոնային էին Հայաստանի կուսակցական միջավայրում․ Ալեքսանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 22
  • 1 min read
ree

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՔՊ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրությունների մասին.




Ընտրությունները ոչ միայն ժողովրդավարական էին, լավն էին, թափանցիկ էին, այլ ուղղակի էտալոնային էին Հայաստանի կուսակցական միջավայրում։




Ընտրությունների մեկնարկի վայրկյանից մինչև հաշվարկի ամենավերջին վայրկյանը ամեն ինչ հեռարձակվել է ուղիղ եթերով։




Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր ուղիղ եթերում տեսնել ու հաշվել քանի հոգի մտավ ընտրատեղամաս, քանի քվեաթերթիկ օգտագործվեց։ Հաշվարկի ժամանակ էլ կարող էր տեսնել քվեատուփից դուրս եկող յուրաքանչյուր քվեաթերթիկ՝ վրայի բոլոր նշումներով։ Հատուկ էնտուզիաստները կարող էին նույնիսկ ամեն քվեաթերթիկը հանելուց հետո «ստոպ» սեղմել, դրա վրայի նշումներն անցկացնել թղթի վրա ու այդպիսով ինքնուրույն հաշվարկ կատարել։




Հայաստանում երբևէ կառավարող, Կառավարության մաս կազմող ՈՉ ՄԻ ուրիշ կուսակցություն չի ունեցել այս աստիճանի թափանցիկություն։




Սրանք ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ընտրություններ էին։ Իսկ թե ինչու՞ ընդդիմադիր խոշոր կուսակցությունների մեծ մասը սրա կեսի կեսի կեսի կեսի չափ թափանցիկություն չեն ապահովում իրենց ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ արժեհամակարգային հարց է։

 
 
1/2379
bottom of page