top of page

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է անելիքները

  • Oct 4, 2025
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: 


 

Ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը, հայտնում են քաղաքապետարանից։


 

Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

 

 

Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները: 


 

Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ:


 

Երևանի քաղաքապետարանը լիահույս է, որ այս քննարկումը կնպաստի արդյունավետ համագործակցային հարաբերությունների զարգացմանը:

 
 
1/2588
bottom of page