top of page

Երեկ վրաերթի ենթարկված դեռահասի առողջական վիճակում փոփոխություն չկա

Երեխայի վիճակում այս պահին փոփոխություն չկա` կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին MediaHub-ին ասացին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից՝ ներկայացնելով երեկ ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված 16-ամյա քաղաքացու առողջական վիճակը։

Ըստ ԲԿ տրամադրած տվյալների՝ քաղաքացին գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ, և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ վրաերթը տեղի է ունեցել Ոստիկանության տարբերանշանով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նարե Գնունի

1/1925
bottom of page