Ի՞նչ կլինի բանակի և զինվորի վիճակը, որ սրանց նման կաշառատուները իշխանություն լինեն. չի գա այդ օրը. Չախոյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի ձերբակալությանը։
«Մարդ, որը, ըստ կալուգացի օլիգարխի, պետք է զբաղվեր Հայաստանի անվտանգային խնդիրներով, պետք է լիներ Հայաստանի պաշտպանության նախարարը, պարզվեց՝ ընդամենը շարքային կաշառատու է իր շեֆի նման, կալուգացի օլիգարխի նման»,- ասել է Չախոյանը։




















