Շարլիզ Թերոնը «Ոդիսականը» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգին կրել է 50,000 դոլար արժողությամբ զարդեր
- 11 hours ago
- 1 min read

Անցյալ հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, Չինաստանում տեղի ունեցավ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորող Մեթ Դեյմոնը հայտնվել էր կարմիր գորգին՝ իր խաղընկերուհի Շարլիզ Թերոնի և Քրիստոֆեր Նոլանի հետ միասին։
Universal CityWalk-ում «Ոդիսականը» ֆիլմի պրեմիերայի համար 50-ամյա օսկարակիր դերասանուհին ընտրել էր Givenchy հավաքածուից սև զգեստ, որը նախագծել էր ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սառա Բարթոնը: Հայտնում է Hello.ru-ն:
Շարլիզ Թերոնի կարմիր գորգին ներկայացել էր Tiffany & Co-ի շքեղ զարդերով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանց արժեքը գերազանցում է 50,000 դոլարը: Նա կրում էր մի քանի մեծ Elsa Peretti ոսկրային, կաբոշոն մատանիներ, ինչպես նաև երկու հաստ ապարանջաններ և պարզ ականջօղեր:




















