top of page

Նուբարաշենում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը

Dec 13, 2025
1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 



Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

 
 
1/2905
bottom of page