top of page

«USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News»

  • Mar 28
  • 1 min read




«USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ ամերիկյան գործողություններին, հայտնել է «CBS News»-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ավիակիրը կտեղակայվի Կենտրոնական հրամանատարության գոտում, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում և Ասիայում ԱՄՆ-ի գործողությունների համար։ Սա կլինի 3-րդ ավիակիրը, որը կմասնակցի։

Հեռուստաալիքի աղբյուրները նշել են, որ նավը մարտի սկզբին ավարտել է խոշոր ռազմական գործողություններին մասնակցելու համար անհրաժեշտ վարժանքները։

 
 
bottom of page