top of page

Իսրայելը հայտնել է, որ Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել

  • 3 days ago
  • 1 min read


Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իրանի դեմ պատերազմի սկզբից հոսպիտալացվել է առնվազն 1929 մարդ, այդ թվում՝ վերջին 24 ժամում 157-ը։

Նախարարության տվյալներով, ինը մարդ գտնվում է ծանր վիճակում, 42-ը՝ միջին ծանրության, իսկ 70-ը ստացել են թեթև վնասվածքներ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հիվանդանոցներ տեղափոխվածների զգալի մասը վնասվածքներ է ստացել պաշտպանված տարածքներ իջնելու ընթացքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Դրան ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։

 
 
1/2580
bottom of page