top of page

«Զենքերը կհանձնենք, երբ ստեղծվի Պաղեստինի ազգային բանակ»․ ՀԱՄԱՍ

  • Oct 4, 2025
  • 1 min read

ՀԱՄԱՍ-ը մտադիր չէ զենքերը հանձնել մինչև Պաղեստինի ազգային բանակի ստեղծումը։


«ՀԱՄԱՍ-ը երբեք չի քննարկել իր զենքը հանձնելու հարցը, ինչպես նաև իր համաձայնությունը համաձայնագրի պայմանների հետ չի կապել այս հարցի հետ։ Զենքի հանձնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ստեղծվի լիարժեք պաղեստինյան պետություն՝ որոշումներ կայացնելու լիազորություններով և պաղեստինցիներին պաշտպանելու ունակ ազգային բանակով»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված ծրագիրը բաղկացած է 20 կետից։ Այն նախատեսում է բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիա, Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվություն և անկլավի փոխանցում ժամանակավոր վարչակազմին։ Իսրայելը աջակցել է այս առաջարկին։


Թրամփը պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնություն կնքել մինչև հոկտեմբերի 5-ի երեկոյան։

 
 
1/2584
bottom of page