top of page

Եթե Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ–ի թեկնածուն. Արգիշտի Մեխակյան

Nov 16, 2025
1 min read

Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ բացարձակ վստահությունը վաղարշապատցու, և այդ մտքով այսօր ես այստեղ եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։

Մեխակյանը հայտարարեց՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը՝ ինքը չէր լինի ՔՊ-ի թեկնածուն։

Մեխակյանը, ի պատասխան հարցի՝ պատրա՞ստ են համագործակցել ընդդիմության հետ, եթե ընդդիմադիր թեկնածու հաղթի, նշեց՝ «եթե»-ներով չեն ցանկանում դատողություններ անել։

 
 
1/2905
bottom of page