top of page

Ու այսպես՝ բոլոր տեղերում. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Mar 28
1 min read


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի զրույցից ավտոբուսում:

«Ու այսպես՝ բոլոր տեղերում: Խաղաղության արդյունքը»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է մայրաքաղաք Երևանում:

Վարչապետն ու իր թիմը շրջել են Կենտրոն վարչական շրջանում, զրուցել քաղաքացիների հետ, նվիրել Հայաստանի մակետ-կրծքանշաններ, այնուհետև քաղաքային տրանսպորտով ուղևորվել են Հարավարևմտյան թաղամաս:

 
 
1/2905
bottom of page