top of page

Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել

  • 1 day ago
  • 1 min read


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը գրում է, որ  ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ գոտում։



Վթարի հետևանքով մեկ հոգի տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։  Բախման հետևանքով ճանապարհաեզրին տեղադրված ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։



Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2712
bottom of page