top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին

  • 3 days ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքն այն համայնքներից է, որտեղ ՔՊ-ն շատ ցածր ռեյտինգ ունի եւ ամենաքիչ ձայներն է տանելու:

Այստեղ շատ ակտիվ աշխատում են ԲՀԿ-ի, ԱԺԲ-ի աջակիցները: Դա է պատճառը, որ ՔՊ-ի ծանր հրետանի Կոտայքի մարզպետը՝ իր թիմով, Սասուն Միքայելյանը՝ իր շքախմբով, շարունակ Չարենցավանում են՝ հույսով, որ ինչ-որ բան կփոխեն քաղաքում: ՔՊ-ի համար են աշխատում բոլոր դպրոցների տնօրենները, որոնք մարզպետարանի ենթակայության տակ են:

Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը, որն ավագանու ՔՊ խմբակցության անդամ է եւ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին, նախկինում ՀՀԿ-ի համար է աշխատել, այժմ` ՔՊ-ի:

Նրա կինը՝ Լուսինե Ազարյանը, որը Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրենն է, «Հրաշք» մանկապարտեզի տնօրեն Կարինե Խեդոյանը՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի մայրը, «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Հակոբյանը` ՔՊ-ի աջակից Սերգեյ Միրզախանյանի կինը, գիշերուզօր աշխատում են ՔՊ-ի համար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2692
bottom of page