Վթարված ավտոբուսում Բրյուսովի ուսանողներ են եղել
- Investigative journalist

- Nov 2
- 1 min read

Հաղարծինի մոտակայքում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։
BusVoyage ընկերությունից NEWS.am–ին հայտնել են, որ նախնական տվյալով ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է։
«Լուրջ վնասվածքներ չկան»,– հայտնեցին ընկերությունից։
Նշենք, որ ըստ ՆԳՆ–ի՝ կա 18 տուժած։




















