Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի և Եվրանեսթ ԽՎ համանախագահի հետ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին և Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երևանում: Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:




















