Լեհաստանի վարչապետն անվանել է ՆԱՏՕ-ի ամենամեծ սպառնալիքը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անվանել է ՆԱՏՕ-ի ամենամեծ սպառնալիքը։
«Տրանսատլանտյան համայնքի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ մեր դաշինքի շարունակվող քայքայումը։ Մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի շրջենք այս աղետալի միտումը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ որոշման մասին՝ Գերմանիայից դուրս բերել իր 5 000 զինծառայողներին։
Վաշինգտոնի այս որոշումը Պենտագոնում նշել են որպես «անարդյունավետ հայտարարությունների» պատասխան։
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ աշխատում են ամերիկացի գործընկերների հետ՝ որոշման մանրամասները պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանը «նվաստացրել» է ԱՄՆ-ին։
Սա առաջացրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արձագանքը։




















