«Հաջորդ 15 օրերը վճռորոշ են լինելու». Մակրոն
- Investigative journalist

- Aug 20
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհայտարարել է, որ հաջորդ երկու շաբաթներըվճռորոշ կլինեն Ուկրաինայի անվտանգությաներաշխիքների համաձայնեցման համարՎաշինգտոնում անցկացված խաղաղությանբանակցություններից հետո։ Այս մասին Ֆրանսիայի նախագահն ասել է LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հաջորդ 15 օրերը մեզ համար բացարձակապես ծայրահեղ կարևոր են, որպեսզի ամերիկացիների հետ աշխատանքն ավարտվի, և անվտանգության այդ երաշխիքներին բովանդակություն տրվի»,- նշել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպումներից և Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցություններից հետո դաշնակիցները պատրաստ են աշխատել անվտանգության նոր ձևաչափերի վրա։
«Վերջին օրերի մեծ փոփոխությունն այն է, որ նախագահ Թրամփը ճանաչել է Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ գործընկեր երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Թուրքիան, պատրաստ են անցկացնել «հանդարտեցնող գործողություններ օդում, ծովում և ցամաքում», բայց ոչ առաջնագծում։
Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ պետք չէ լինել չափազանց շտապողական և Կրեմլի դիրքորոշման վերաբերյալ չունենալ պատրանքներ։ Մակրոնը շեշտել է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում և զսպում նոր ագրեսիայից։




















