Պետքարտուղարը և այլ պաշտոնյաներ ժամանակավորապես կկատարեն Սպիտակ տան մամուլի քարտուղարի պարտականությունները. Թրամփ
5 hours ago
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ պաշտոնյաներ ժամանակավորապես կկատարեն մամուլի քարտուղարի պարտականությունները, հաղորդում են լրատվամիջոցները։
Մամուլի քարտուղարի պարտականությունները, հնարավոր է, նաև ժամանակավորապես կատարեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Միևնույն ժամանակ, մամուլի քարտուղարի պաշտոնի թեկնածուի որոնումները շարունակվում են։




















