ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ Է ՍՊԱՍՎՈՒՄ
- Feb 9
- 1 min read

Իսպանիայում գնացքավարները պատրաստվում են համազգային եռօրյա գործադուլի։ Նրանք բողոքում են երկրի երկաթուղային համակարգում անվտանգության երաշխիքների բացակայության դեմ։
Գործադուլը կազմակերպվում է հունվարին տեղի ունեցած երկու ողբերգական գնացքային վթարներից հետո։ Առաջին միջադեպը գրանցվել է երկրի հարավում՝ Ադամուզ քաղաքում, որտեղ զոհվել է 46 մարդ։ Երկրորդ վթարը տեղի է ունեցել ընդամենը երկու օր անց՝ Բարսելոնայի մերձակայքում, որի հետևանքով մահացել է գնացքավարը, իսկ տասնյակ ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։




















