top of page

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ

  • 5 hours ago
  • 1 min read


Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում պաշտոնապես ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն ըմբիշ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Կոնգրեսի ընթացքում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Տիրանայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմն արդեն մրցավայրում է:

Հայաստանի հավաքականի կազմում Տիրանայի մրցագորգ դուրս կգան՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (82 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Տիրանայում կպայքարի Եվրոպայի 5-րդ տիտղոսի համար: Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի փոխարեն առաջին անգամ մեծահասակների պայքարում ուժերը կփորձի աշխարհի Մ23 չեմպիոն Հայկ Խլոյանը:

 
 
1/2639
bottom of page