top of page

«Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»․ Արարատում 59-ամյա անձը 14-ամյա աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել

May 21, 2024
1 min read


Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:Պարզվում է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և նրան բերման ենթարկում ոստիկանության Արարատի բաժին:Նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:Բարեբախտաբար, երեխան չի օգտագործել այդ ամենը և նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին:Եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1/2905
bottom of page