top of page

Իսրայելը ստո՞ւմ է. Բաքուն շտապել է հերքել Ադրբեջանում օտարերկրյա զինվորականների ներկայության մասին տեղեկությունները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 12, 2024
  • 1 min read

Մեդիայի զարգացման ադրբեջանական գործակալությունը, մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցների լուրերը, թե Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում, հայտարարել է, որ երկրի տարածքում օտարերկրյա պետությունների ռազմական կոնտինգենտ չկա։ Հայտարարության տեքստը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



Հիշեցնենք, որ Իսրայելի Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որիսրայելական բանակը, Իրանի սպառնալիքի լույսիներքո, արգելել է իր զինվորականներին գտնվել Ադրբեջանում և Վրաստանում։ Ըստ այդ տվյալների՝ զինծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-որ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետություններում, բանակի ղեկավարության հրամանով պարտավոր են անհապաղ լքել այդ երկրները և վերադառնալ Իսրայել։


Ի պատասխան սրա՝ մեդիայի զարգացման ադրբեջանական գործակալությունը նշել է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ, հենվելով «ոչ հուսալի աղբյուրների վրա», ապատեղեկատվություն են տարածում Ադրբեջանի մասին, ինչը «մոլորության մեջ է գցում ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա լսարանին»։


«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի տարածքում չկա որևէ օտարերկրյա պետության ռազմական կոնտինգենտ։ Խստորեն դատապարտում ենք տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք հիմնված են այս առումով կեղծ տեղեկությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

1/2129
bottom of page