top of page

Դաշնակցության 131 տարիների աշխատանքը հարգել պարտավոր է յուրաքանչյուր Հայ մարդ. Արթուր Ղազինյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայ հեղափոխական դաշնակցությանը կարելի է վերաբերվել տարբեր կերպ. սիրել, չսիրել, ընդունել կամ չընդունել, հավատալ կամ չհավատալ:

Բայց Դաշնակցության 131 տարիների աշխատանքը, պայքարն ու մաքառումը հարգել պարտավոր է յուրաքանչյուր Հայ մարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Շնորհավորում եմ ՀՅԴ կազմավորման 131-րդ տարեդարձը, իմ բոլոր «դաշնակցական ու ոչ դաշնակցական ընկերներինս, աշխարհի բոլոր Հայ մարդկանց . . .»,- գրել է Ղազինյանը:



 
 
1/2380
bottom of page