top of page

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 26 տարի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree

Լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցը: 

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց, 91 մարդ էլ պատանդ էր վերցվել:

Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և Կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ 


Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների՝ զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։


2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:


Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից:  


Վեց դատապարտյալների թվում էր նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ ԳալստյանըԴերենիկ ԲեջանյանըԷդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:


Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։


«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։ 


Նախորդ տարվա օգոստոսի 28-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը:


Նաիրի Հունանյանը շարունակում է կրել պատիժը:

 
 
1/2359
bottom of page