Ձեր նպատակը բախումն է, սցենարը չի աշխատելու. վեհարանը քաղաքական հաշվեհարդարի հարթակ չէ. Քլոյանը՝ ընդդիմությանը
- Investigative journalist

- 11 hours ago
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:
«Քոչարյանական խմբավորումները խուճապի մեջ են։
Հակապետական ու հակաքրիստոնեական այս շրջանակները կորցնում են իրենց վերջին հենարանը՝ օտար շահերին ծառայող համակարգի վերջին դեմքը։
«Եկեղեցին փրկելու» լոզունգները սուտ են։
Ձեզ ու եկեղեցին բաժանում է անդունդ։ Ձեր նպատակը հավատը չէ, այլ բախումը։
Բայց սցենարը չի աշխատելու։
Վեհարանը քաղաքական հաշվեհարդարի հարթակ չէ։
Վեհարանը վեհի տեղն է»,- գրել է Քլոյանը:




















