top of page

ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿՎԻՐԱՀԱՏԵՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


Հայաստան հայրենադարձված 4 հայ ռազմագերիները, որոնք 3-ից 5 տարի խոշտանգվել է ադրբեջանական բանտերում, ենթադրվում է, որ բազում առողջական խնդիրներ պետք է ունենան: Բայց նրանց վերադարձից ժամեր անց ՔՊ-ական իշխանությունը շտըապեց հայտարարել, որ ոչ մի առողջական խնդիր նրանք չունեն եւ անգամ ադրբեջանական հիվանդանոցում բուժօգնություն ստացած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար: Գերիների առողջությունն էլ որպես Ադրբեջանի իշխանությունների սիրաշահելու առիթ են փորձում ծառայեցնել: 

69-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ իր հորն առաջիկա օրերին պատրաստվում են վիրահատել` սիրտը: Վերա Խաչատրյանը նշեց, որ թեպետ հետազոտությունների արդյունքները ծայրահեղ վատ չեն, սակայն կան լրջագույն խնդիրներ և շտապ վիրահատություն է հարկավոր: Մենք հետաքրքրվեցինք ` որտե՞ղ են վիրահատելու նրան, ո՞վ է հոգալու ֆինանսական ծախսերը: Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ այդ մանրամասներին չի տիրապետում:



Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով նախորդ շաբաթ հայրենադարձվեցին Հայաստան: Նրանց փոխարեն Հայաստանի իշխանությունը Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնեց 2 վարձկան ահաբեկչի, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել ընդամենը օրեր առաջ: Հիշեցնենք նաեւ, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը առևանգվել էր Լաչինի միջանցքից` 23-ի ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։  



 
 
1/2500
bottom of page