top of page

Սպերցյանը բարեկիրթ և համեստ անձնավորություն է․ Թիկնիզյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 8
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պաշտպանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ռասիզմի մեղադրանքների վերաբերյալ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Էդուարդ Սպերցյանին ճանաչում եմ երկար ժամանակ։ Նա բարեկիրթ և համեստ անձնավորություն է, ով երբեք թույլ չի տա ռասիստական հիմքով որևէ մեկին վիրավորել։ Ֆուտբոլը լի է էմոցիաներով, սակայն Սպերցյանը կարողանում է կառավարել դրանք և ուղղորդել ճիշտ ճանապարհով»,-նշել է Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում։

Միջադեպը տեղի է ունեցել խաղի 85-րդ րոպեին, երբ «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը բախվել է Սպերցյանի հետ։ VAR-ի դիտարկումից հետո մրցավար Ինալ Տանշևը կարմիր քարտ է ցույց տվել Նդոնգին, իսկ Սպերցյանը դեղին քարտ է ստացել սադրիչ պահվածքի համար։

Հանդիպումից հետո Նդոնգը մեղադրել է Սպերցյանին պորտուգալերենով ռասիստական արտահայտություններ օգտագործելու մեջ, մինչդեռ Սպերցյանը պնդել է, որ Նդոնգն իր հերթին վիրավորել է իր մորը՝ իսպաներենով։

 
 
1/2377
bottom of page