Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին
- 4 hours ago
- 1 min read

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:
Քարոզարշավին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարության մի մասը, այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վերջինս իր էջում տեսանյութ է հրապարակել Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ հանդիպումից:
Տարեց տղամարդը տեսանյութում շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանն ու նախարարին՝ նշելով, որ բարդ վիրահատությունն իր կնոջ համար առանց մի կոպեկի է արժեցել:
Տղամարդու խոսքով՝ արված աշխատանքն անգնահատելի է:




















