top of page

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանացել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 10 hours ago
  • 1 min read
ree


Դոնալդ Թրամփին ՖԻՖԱ-ի կողմից խաղաղության մրցանակ են հանձնել 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ։  Այս մրցանակը սահմանվել է 2025 թվականի նոյեմբերին։ Թրամփը դարձել է այս մրցանակի առաջին դափնեկիրը։ Այս մասին փոխանցում է championat.com-ը։

Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն 48 ազգային թիմեր: Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։

 
 
1/2430
bottom of page