top of page

Հասարակ պատանուց մինչև թիմի ավագ․ «Կրասնոդարը» Սպերցյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 50 minutes ago
  • 1 min read
ree

Ռուսիաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անցած ճանապարհին։

Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը սկսում իր օրն ու անցկացնում մարզումային գործընթացները ռուսական ակումբի կազմում։

«Տասը տարի առաջ մենք նկարահանել էինք «Մեկ օր կյանքից» ֆիլմը՝ մեր ակադեմիայի սաներից մեկի մասնակցությամբ։

Այն ժամանակ պատանի Էդուարդ Սպերցյանը 2000 թվականի՝ 15 տարեկանների թիմի ավագն էր և հիանում էր Պերեյրայով, Ժոաոզինյոյով ու Ահմեդովով։

Այսօր նա արդեն հիմնական կազմի ավագն է և օրինակ է ծառայում երիտասարդ սերնդին։

Երազանքներն իրականանում են․ պարզապես պետք է հավատալ դրանց», – նշված է ակումբի մամուլի ծառայության գրառման մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
1/2424
bottom of page