top of page

Հաջողվել է փրկել 2-ամյա տղայի կյանքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree


Դեկտեմբերի 25-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը անգիտակից վիճակում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 2-ամյա Ալեքս Տ.-ն։



Տեղում բժիշկներին երեխայի ծնողները հայտնել են, որ նրա կոկորդում կասկածելի իր կա։ Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։



Կայքը հայտնում է, որ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել բժիշկների ու ծնողների արագ գործողությունների արդյունքում, քանի որ երբ ծնողները նկատել են, թե ինչպես է երեխան շնչահեղձ լինում, շատ արագ նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ բժիշկենրի ճիշտ ու գրագետ գործունեությունների արդյունքում հնարավոր է դարձել փրկել երեխայի կյանքը։

 
 
bottom of page