top of page

«Նոր ընկեր ձեռք բերեցի»․ Ռոնալդուն գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 7
  • 1 min read
ree

Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրառում է կատարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն և հայ պատանու մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ «Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա»,-նշել է նա։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 5-0 հաշվով հօգուտ Պորտուգալիայի։ Խաղի մեկնարկի նախապատրաստության ժամանակ, երբ ֆուտբոլիստները երեխաների հետ մտան դաշտ, հնչեց երկու երկրների հիմները։ Ոչ ոքի աչքից չէր վրիպել երեխաներից մեկը, որը հուզվել և արտասվում էր։ ՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ տղայի անունը Ռուբեն է։ «Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»,- գրել է նա։







 
 
1/2380
bottom of page