top of page

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 10
  • 1 min read
ree

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լըկորնյուին, որը 2022 թվականից զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջադրել է որպես Հանրապետության նոր վարչապետ, հաղորդում է BFM TV-ն:


Լըկորնյուն կառավարության կազմը կներկայացնի միայն խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Այս մասին հայտնել են  Ելիսեյան պալատից։


Նշենք, որ 2022 թվականին Մակրոնի վերընտրվելուց հետո նա Ֆրանսիայի կառավարությունը գլխավորող հինգերորդ քաղաքական գործիչն է:


Սեպտեմբերի 9-ին վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդարանում չէր ստացել վստահության քվե։ Նրա կաբինետը հրաժարական է ներկայացրել: 

 
 
1/2381
bottom of page