top of page

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 21
  • 1 min read
ree

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Սանաե Տակաիչիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում՝ Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Կուսակցությունները հոկտեմբերի 20-ին հայտարարեցին կոալիցիա ստեղծելու մասին:

«Եկեք Ճապոնիան առաջ տանենք՝ միասին»,-ասել է Ճապոնիայի նորարարական կուսակցություն համանախագահ Հիրոֆումի Յոշիմուրան՝ հայտարարելով ԼԴԿ-ի հետ գործընկերության մասին։

64-ամյա քաղաքական գործիչը, որը նախկինում եղել է երկրի ներքին գործերի նախարարը, հաղթանակ էր տարել կուսակցության ղեկավարի ընտրություններում։

Նա ներկայացնում է իշխող ուժի պահպանողական թևը, համարվում է կոշտ գծի հետևորդ: Ներկուսակցական մրցապայքարի ընթացքում նրա հիմնական խոստումները կենտրոնացած էին ազգային պաշտպանության, տնտեսական անվտանգության վրա։

 
 
1/2377
bottom of page