top of page

Պարոնայք կոմունիստները Էսօր եկել հասել են մի հանգրվանի, որ ավագանու նիստ չեն կարողանում գումարել․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․


Քանի կար պարոնայք կոմունիստները ՔՊ-ի ավագանու վրա կոմպրոմատ էին փորձում հավաքել՝ վարչական լծակների կիրառմամբ։




Քանի կար համապետական մասշտաբով ընդդիմության հաղթանակն էին տոնում։




Էսօր եկել հասել են մի հանգրվանի, որ ավագանու նիստ չեն կարողանում գումարել ու խնդիրն իրենց մեջ ման գալու փոխարեն ասում են՝ ՔՊ-ն նիստի չեկավ։ Բա էն ձեր հավաքելիք «կոմպրոմատները» գործի դնեիք, թե՞ ուղղակի ոչ մի բան էլ չեք գտել մարդկանց վրա, որ կարողանաք ազդեցություն ունենալ:




19 մանդատ ունեք որպես հավաքական ընդդիմություն, քվորման համար պետք է 17 մանդատ, մեզնից ի՞նչ եք ուզում։




Որ գանք՝ կասե՞ք թե այդ ինչեր էիք փորձում ՔՊ-ական ավագանիների վրա հավաքել։


Որ գանք՝ կասե՞ք թե որ ենթականերին ի՞նչ հայհոյանք է տվել կոմունիստների առաջնորդը։




Մեր թիմը աշխատել և աշխատելու է ոչ թե սեփական գրպանները լցնելու, ոչ թե քաղաքական հակառակորդների վրա կոմպրոմատ հավաքելու, այլ գյումրեցու կյանքը արժանապատիվ դարձնելու նպատակով։ Մեզ ձեզ հետ չխառնեք։

 
 
1/2385
bottom of page