Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
- 6 hours ago
- 1 min read

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Ամբողջական ցանկը՝ ստորև․
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան․ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան․ «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան․ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան․ ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) շ
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան․ «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան․ «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս․ «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան․ «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան․ «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան․ «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի Բելառուսի




















