top of page

Այն ինչ մենք հայտարարել ենք, որ ղարաբաղյան էջը փակված է, խաղաղության դարաշրջան է, այդ «առաջարկը» հանրության կողմից ընդունվել է․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read


Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան, ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք։ Այս մասին Factor-ի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել։ Իրենց մոտ էլ է այդ էջը, ըստ ինձ, փակված։ Այլ հարց է եթե ինչ-որ մեկը փորձի ընտրություններից հետո, ընտրությունների ժամանակ ինչ-որ իրողություն փոխել, որին նույնպես ես քիչ եմ հավատում, որովետև այն ինչ մենք հայտարարել ենք, այն որ ղարաբաղյան էջը փակված է, խաղաղության դարաշրջան է և այն ինչ տեղի է ունեցել ընդդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում արձագանքի առումով և հայ ժողովրդի առումով, իմ համար անկհայտ է, որ այն «առաջարկը», որ մենք արել ենք դա հանրության կողմից ընդունվել է և հաստատվել և ևս մեկ անգամ կհաստատվի 2026-ի ընտրություններում»,-ասել է  Սիմոնյանը։

 
 
1/2521
bottom of page